Հայերի ջարդերը Սումգայիթում և Բաքվում

  • by Western Armenia, 27 Փետրվարի, 2024 in Պատմություն
85 դիտում

Երկար տարիներ ադրբեջանական քարոզչությունը հստակ չի իմացել, թե ինչպես արձագանքի Սումգայիթում’ հայերի կոտորածի թեմային։ Ակնհայտ է, որ չի հաջողվի հարցը փակել, ուստի պետք էր ստեղծել իրադարձությունների` իրենց համար բարենպաստ պատկեր։ Հետո հայտնվել են սումգայիթյան ողբերգության տարատեսակ պատճառներ և «սցենարներ»։

Western Armenia TV-ին ներկայացնում է ուսումնասիրված  «սցենարներ»-ից մի քանիսը։

«Առաջին սցենարի համաձայն`1988թ.–ին Հայաստանում, իբր, տեղի են ունեցել ադրբեջանցիների կոտորածներ, որոնք փախել են Սումգայիթ, որտեղ տեղի են ունեցել որոշակի իրադարձություններ”։ Այդ թեման փորձել են տարածել նաև միջազգային ԶԼՄ–ներում»։ Հետո սկսել են առաջ մղել այն գաղափարը, որ ամեն ինչ կազմակերպվել է խորհրդային Պետական անվտանգության կոմիտեի կողմից։ Արդյունքում հանգել են ավելի անհեթեթ վարկածի։ Քանի որ հարյուրավոր ջարդարարների շարքում եղել է Էդուարդ Գրիգորյանը (կիսով չափ հայ, նրա ընտանիքը վաղուց լքել է Հայաստանը), ապա կենտրոնացել են նրա վրա։ Թեև վարկածն ինքնին անհեթեթ է, այնուամենայնիվ, ադրբեջանցիներն ակտիվորեն աշխատում են այդ ուղղությամբ։ Western Armenia TV-ին  հիշեցնում է, որ բազմաթիվ վկայություններ կան այն մասին, որ Սումգայիթում հայերի կոտորածը նախօրոք ծրագրված է եղել։ Կոտորածների օրերին շատ հայերի բնակարաններում չեն աշխատել հեռախոսները, ոստիկանությունը ոչ մի կերպ չի արձագանքել քաղաքում կատարվող անկարգություններին։ Ավելին` վկայություններ կան, որ ոստիկաներ են եղել նաև ջարդեր իրականացնողների շարքերում, որոնք ունեցել են’ նախօրոք կազմված հայերի հասցեների ցուցակները։ 1988թ.–ի փետրվարի 27-29–ը’  Ադրբեջանի Սումգայիթ հայաբնակ քաղաքում տեղի ունեցած կոտորածները հանգեցրել են տասնյակ զոհերի և հարյուրավոր վիրավորների։ Դա նշանակալի իրադարձություն և բեկումնային կետ է դարձել ազգամիջյան հակամարտության սրման մեջ, ինչը հանգեցրել է Սումգայիթից՝ Արցախ և Արցախից՝ Հայաստան հայ փախստականների առաջին հոսքերին։