Հայկական Ինքնություն

  • by Western Armenia, 11 Մարտի, 2024 in Պատմություն
83 դիտում

Չնայած ընդհանուր անցյալին՝ մուսուլման և քրիստոնյա համշենցի* համայնքների՝ համշենցու ինքնության հետ ունեցած հարաբերությունները կարծես տարբեր հունով են ընթացել: 

Կարելի է ասել՝ այս տարբերությունը ծագում է կրոնական ինքնության ընկալման ազդեցությունից: Թեև համշենահայերեն խոսող մուսուլման համայնքի ու համշեներեն խոսել չկարողացող մուսուլման համայնքի ինքնության ընկալումները իրար շատ նման են, սակայն քրիստոնյա համշենցի համայնքի հետ տարբերությունը նպաստում է այս թեզի ամրապմնդմանը: Այս վիճակը թույլ է տալիս բացահայտել համշենցիների հավատքի պատմությունն ու նրանց հավատքի կրած փոփոխությունները, ինչպես նաև ասել, թե համշենական ինքնության տեսանկյունից այս փոփոխությունն ինչ է արտահայտում: Համշենցիների դավանանքն ուսումնասիրելու համար կարելի է բաժանել երեք շրջանի՝ նախաքրիսոտնեական շրջանի հավատալիքներ, քրիստոնեական շրջանի և մուսուլմանական շրջանի:

Western  Armenia TV-ին ՝ ապրիլի 24-ին ընդառաջ ձեզ կներկայացնի Հայկական Ինքնություն շարքը, որի առաջին հոդվածաշարը նվիրված կլինի Համշենին և համշեցիներին։

Կրոնն ու համշենական ինքնությունը

Երբ համշենցիները եկել են Համշենի շրջան, եղել են հայ առաքելական եկեղեցու հետևորդ: Հետևաբար չափազանց դժվար է համշենցիների նախաքրիստոնեական շրջանից մնացած գրավոր փաստաթղթեր գտնել, ինչևէ կարելի է գտնել այս շրջանի վերաբերյալ որոշակի տեղեկություն: Սրա համար երկու աղբյուր ունենք: Մեկը հայերի նախաքրիստոնեական պատմությունն է, մյուսը՝ Համշենի ավանդական հավատալիքների վերաբերյալ աշխատությունները: 

«Սակայն ժողովրդական հավատալիքները ժողովրդի կենսատարածքում, հոգևոր աշխարհում ուժգին ազդեցությամբ շարունակում են իրենց գոյությունը: Անգամ գերիշխող կրոնի պաշտպանները, որոնք համարում են, որ իրենց պահապան համարողների պայքարը կործանիչ, սնահավատ ու այլասերված է, միևնույն է ոչ միայն չեն կարողացել ոչնչացնել ժողովրդական հավատալիքները, այլև երբեմն իրենք են ստիպված եղել կենդանի պահել այն: Հետևաբար, կարող ենք ասել, որ ժողովրդական հավատալիքները, ինչպես և փոփոխությունները, մշակույթի մի մասն են կազմում և կենդանի են: Նման խառը կառուցվածք ունեցող ժողովրդական հավատալիքները մոտ 17 դար առաջ ընդունել են քրիստոնեությունն ընդունած հայերը, որոնք ցրվել են տարբեր շրջաններով մեկ, սակայն այս հավատալիքները նրանց կայանքում շարունակել են գոյություն ունենալ և մեծամասամբ հնագույն հավատալիքների հետ առնչություն ունեն: Հետևաբար ժողովրդական հավատալիքների առաջին աստիճանի աղբյուրը հանդիսանում է ապրող ժողովուրդը» :

Ջանան Սեյֆելին հոդվածի շարունակության մեջ հայկական ժողովրդական հավատալիքների որոշ օրինակներ է բերում. «Այսօր հայերի շրջանում ջրի հետ կապված հավատալիքներն ու կիրառումները նախաքրիստոնեական շրջանի հետքերն են կրում: Վարդավառը և Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոնը միասին են տոնում: Հունիսի վերջին շաբաթներին և հուլիսի առաջին շաբաթներին Սուրբ Զատկի տոնի հետ կապված փոփոխության է ենթարկվում: Այս տոնակատարությունը բազմաթիվ անուններ ունի. կոչվում է նաև Ջրի տոնավաճառ, որի ժամանակ ջրի հետ կապված կատակներ են անում, զվարճանում: Ասում են՝ այս սովորույթը Նոյան տապանի հետ է կապված» :

Հանգիստ կարող ենք ասել, որ վարդավառի տոնակատարությունը նախաքրիստոնեական շրջանից մնացած տոն է, սակայն հայերի քրիստոնեություն ընդունելուց հետոայն հարմարվել է քրիստոնեությանը, իսկ համշենցիների իսլամ ընդունելուց հետո ընդհանրապես կորցրել է իր կրոնական երանգը: Միգուցե կարելի է ասել, որ այս ձևով ավելի է մոտեցել նախաքրիստոնեական շրջանի ձևին և բովանդակությանը: Գոյությունը շարունակելու համար կամ պետք է իսլամին հարմարվեր, կամ էլ կրոնից դուրս ավանդույթի վերածվեր: Ակնհայտ է, որ կրոնական բովանդակությունից ազատվելով վերածվել է ավանդույթի:

Համշենցի գրող Ուղուր Բիրյոլը հետևյալ կերպ է մեկնաբանում. «Անգամ եթե արևմտյան խմբի համշենցիները ժխտեն իրենց հայկական ծագումը, շարունակում են այնպիսի հայկական տոնակատարություններ ու ավանդություններ, ինչպիսիք Վարդավառն (Համշենում Վարդևոր են ասում) ու Հոդոչն է»:

Շարունակելի․․․