Հայկական ինքնություն  

  • by Western Armenia, 12 Մարտի, 2024 in Պատմություն
49 դիտում

Համշենցիներ, քրիստոնեություն և իսլամ

Հայկական աշխարհագրական շրջանում քրիստոնեությունը սկսել է տարածվել 1-ին դարից սկսած, սակայն քանի որ երկար տարիներ շարունակ հայ թագավորները չէին ընդունում քրիստոնեությունը, քրիստոնյաները ստիպված էին թաքցնել իրենց ինքնությունը և զրկանքներ կրել: Իսկ 301 թ. քրիստոնեությունը պաշոնապես ընդունվում է ազգային կրոն։ 

Պատմաբան Ղևոնդը գրում է , որ համշենցիների նախահայրեր հանդիսացող հայ համայնքը Համշեն է գաղթել 789-790 թթ. : Հետևաբար հայ համայնքը, երբ եկել է շրջան, արդեն իսկ քրիստոնյա էր: Մինչև օսմանյան գերիշխանության հաստատումը, այս թեման շատ չի քննարկվում: Կարող ենք ասել, որ այս շրջանն օսմանյան գերիշխանության տակ ընկնելուց հետո մի կողմից մուսւոլման բնակչության բնակեցման, մյուս կողմից’ հարկային քաղաքականության արդյունքում շրջանի բնակչությունը սկսում է իսլամացվել: 1530 թ. աշխարհագիր մատյանների գրանցումներում Համշենի բնակչության 38.1% -ը մուսուլման էր, 61.9 %-ը՝ ոչ մուսուլման : Աճառյանն իր’ «Համշենի բարբառի քննություն» աշխատության մեջ գրում է, որ 20-րդ դարի սկզբնին բնակվել է 20.000 քրիստոնյա և դրանից մի փոքր շատ’ մուսուլման համշենցի: 

Հայտնի է, որ Համշենի շրջանում բնակեցված փոքրիկ համայնքներ են եղել, սակայն հակառակ արդյունք է ունեցել։ Համշենում բնակեցված որոշ աշիրեթներ, տեղաբնակների հետ ունեցած որոշակի խնդիրների պատճառով, բնակվել են Համշենի շրջանից դուրս՝ Չըլդըրում: Այս խմբերի կազմում եղել են չերքեզական խմբեր և այլ համայնքներ, որոնց համշենցիներն անվանել են վրանաբնակ քրդեր  : Երբ ուշադրություն դարձնենք այն հանգամանքի վրա, որ Համշենի աշխարհագրության համաձայն բնակչության մեծամասնությունը ապաստանելու ոչ ձեռնտու առանձնահատկություններ ունի, ապա կարելի է ասել, որ համշենցիների իսլամացումը առավելապես տեղի է ունեցել ոչ թե վերաբնակեցվածների հաշվին, այլ’ շրջանում բնակվող քրիստոնյա համշենցի հայերի իսլամացման արդյունքում: Շրջանի իսլամացման գործընթացում ազդեցիկ գործոններից մեկն էլ մուսուլման համշենցի հայերի թվական աճն է, ինչպես նաև այն, որ նրանք թվական աճի արդյունքում սկսեցին քրիստոնյա համշենցի հայերին գաղթեցնել դեպի արևմուտք: Օսմանյան արխիվներում գոյություն ունեն գրագրություններ՝ առ այն, որ Հոդոչուրում Չամուչու գյուղացիների՝ կաթոլիկ հայերի հանդակների  (հողերի)  վրա կատարած միջամտությամբ կարգ ու կանոնը խախտվել է : Այս տեղեկություններն աչքի տակ ունենալով կարող ենք ասել, որ շրջանի՝ օսմանյան տիրապետության տակ անցնելուց հետո սկսված Համշենի իսլամացման գործընթացն ավարտին է հասել 1915 թ. վերջին քրիստոնյա համշենցիների ցեղասպանության ենթարկվելով և ողջ մնացածների՝ Սև ծովի հանդիպակաց ափ գաղթով: