Հայկական Լեգեոնը, Կիլիկիայի երազն ու դաշնակիցների դավաճանությունը

  • by Western Armenia, 30 Հունվարի, 2024 in Պատմություն
132 դիտում

 Մի քանի փաստ Հայկական Լեգեոնի մասին:

1916 թվականի հոկտեմբերի 27- ին Հայկական Ազգային պատվիրակության նախագահ Պողոս Նուբարը Անգլիայի և Ֆրանսիայի հետ համաձայնության է գալիս հայ և սիրիացի կամավորներից կազմված Արեւելյան Լեգեոնի (Legion d'Orient) ստեղծման վերաբերյալ, որը Ֆրանսիայի հովանու ներքո պետք է կռվեր Թուրքիայի դեմ: Հայերին խոստանում են անկախություն տրամադրել Կիլիկիայում:

1916 թվականի փետրվարից մինչեւ հուլիս ավելի քան 1 200 հայեր Ամերիկայում անդամագրվում են Լեգեոնին:

1917 թվականի օգոստոսին Կիպրոսում սկսվում են հայ կամավորների և Մուսա լեռան վերապրածների վարժանքները:

1918 թվականի հունիսին հայ կամավորները Պաղեստինում միանում են դաշնակցային զորքերին՝ բրիտանացի գեներալ Էդմունդ Էլենբայի հրամանատարությամբ:

1918 թվականի սեպտեմբերի 19-ին Արարայի բարձունքներում (Պաղեստին) Լեգեոնը պարտության է մատնում Մուստաֆա Քեմալի ղեկավարած գերմանական եւ թուրքական ուժերին: 

1918 թվականի դեկտեմբերից մինչեւ 1919-ի նոյեմբերը բրիտանական զորքերը գրավում են Կիլիկիան: Այդ ընթացքում Կիլիկիա են վերադառնում շուրջ 120 000 հայ գաղթականներ՝ համոզված լինելով, որ գտնվում են ֆրանսիական եւ բրիտանական զորքերի պաշտպանության ներքո:

1920 թվականի օգոստոսի 4-ին հայերը հռչակում են Կիլիկիայի անկախությունը՝ Ֆրանսիայի մանդատի ներքո: Ի պատասխան՝ ֆրանսիացի սպաները սկսում են զինաթափել Հայկական Լեգեոնը:

1920 թվականի սեպտեմբերի 27-ին Հայկական Լեգեոնի զինաթափումն ավարտված է: Որոշ կամավորներ մնում են Կիլիկիալում՝ հայ բնակչությանը պաշտպանելու համար:

1921 հոկտեմբերի 20-ին Ֆրանսիան ճանաչում է քեմալիստական Թուրքիային՝ Անգորայի համաձայնագրով և համաձայնում ՝ ավարտել իր զորքերի դուրսբերումը Կիլիկիայից: Հայերը սպանվում կամ բռնի տեղահանվում են: