Հայկական և քրդական երաժշտության փոխազդեցությունը՝ պատմական դիտանկյունից

  • by Editbeglari, 04 Օգոստոսի, 2026 in Լուրեր
192 դիտում

Երաժիշտ Ներսիկ Իսպիրյանը հարցազրույցում անդրադարձել է հայկական և քրդական երաժշտության Արևմտյան Հայաստանում փոխազդեցությանը՝ ընդգծելով, որ դարերի ընթացքում հարևան ժողովուրդների միջև մշակութային ազդեցություններն անխուսափելի են եղել։ 

Նրա խոսքով՝ հայերը բնիկ ազգ են ուստի բազմաթիվ երգեր և պարեր ունեն հայկական ծագում, սակայն ժամանակի ընթացքում տարբեր ձևերով տարածվել և յուրացվել են այլ ժողովուրդների կողմից։ 

Իսպիրյանը շեշտել է, որ կարևոր է տարբերակել մշակութային փոխազդեցությունն ու մշակութային ժառանգության յուրացումը՝ պահպանելով հայկական ժողովրդական երաժշտության իսկական արժեքները։