Հայ-իրանական բարեկամության ռահվիրան

  • by Western Armenia, 26 Փետրվարի, 2024 in Պատմություն
115 դիտում

Հայկական Գանձակ գավառում, հայկական միջավայրում ավելի քան մեկուկես դար  առաջ ծնված Եփրեմ Դավթյանին 20-րդ դարի սկզբներին վիճակված էր դառնալու հայոց ազատամարտի և հայ-իրանական բարեկամության առաջամարտիկը։ 

Պատանի Եփրեմը, նույնպես տոգորված Արեւմտյան Հայաստանի հայությանն օգնելու անհագ ցանկությամբ, զինվորագրվեց հայոց ազատամարտին։ Եփրեմ Դավթյանն իր ջոկատով միանում է հայ ազգային-ազատագրական պայքարի նշանավոր գործիչներից մեկի՝ Սարգիս Կուկունյանի զինված խմբին, և նրա առաջնորդությամբ մասնակցում «Դեպի Երկիր» կատարած հանրահայտ արշավանքին։

Բանտային դաժան տարիներին հաջորդում է սիբիրյան տաժանակիր աքսորը։ Սակայն Եփրեմ Դավթյանին հաջողվում է փախչել ու ապաստանել Պարսկաստանում։ Պարսկահայքում սկիզբ է առնում ու ծավալվում Եփրեմ Դավթյանի կյանքի ու հեղափոխական գործունեության ամենաեռուն շրջանը։ 

Խանասորի արշավանքին հաջորդում է գործունեության համեմատաբար հանդարտ շրջանը, երբ Եփրեմին հաջողվում է նաև ընտանիք կազմել։ Արդեն ճանաչված ռազմական գործչին վիճակված էր դառնալու 1905-1911 թթ․ Իրանական սահմանադրական հեղափոխության կազմակերպիչներից ու առաջնորդներից մեկը։ 

Եփրեմ խանը ո՛չ միայն արժանացավ բարձր պատիվների, այլև Իրանում նշանակվեց բարձր պաշտոնների։

Ահա՛ այսպես ավարտվեց հայ և իրանական ժողովուրդների հերոսի կյանքը՝ դավադիր գնդակը խլեց ազատագրական պայքարի նվիրյալի ու հայ-իրանական բարեկամության ռահվիրայի կյանքի թելը, սակայն նրա անունն ու գործը պահպանվելու է երկու ժողովուրդների պատմության էջերում առհավետ։