Ձուլումը, վերաձուլումը և համշենցիները

  • by Western Armenia, 18 Մայիսի, 2024 in Պատմություն
33 դիտում

“Western Armenia TV”-ն շարունակում է՝ առանց կրճատումների ներկայացնել  Մահիր Օզքանի հերթական ուշագրավ հոդվածը, որի շնորհիվ նորովի ենք  բացահայտում համշեցիներին։

Հնարավո՞ր է ,արդյոք, վերաձուլումը

Ձուլման գործընթացի մեջ գտնվող որևէ ժողովրդի շրջանում ի հայտ եկած դասակարգային տարբերություններին ենթարկվելով՝ երիտասարդ բուրժուազիայի դասակարգի ստեղծման դեպքում տվյալ ժողովրդի ասիմիլացված հատվածները վերստին վերադառնում են իրենց նախկին ազգային պատկանելիությանը և տեր կանգնում իրենց արմատներին։

Բաուերն այդ գործընթացը բացատրում է «վերաձուլում» հասկացության միջոցով։ Սինան Օզբեքը, Ռոհաթ Ալաքոմից ստացված տեղեկությունների վրա հիմնվելով,իր հոդվածում , որպես օրինակ ,մատնանշում է՝ Շվեդիայում բնակվող միջինանատոլիական քրդերին։ Վերջիններս ,այն դեպքում, երբ Շվեդիա նոր տեղափոխված ժամանակ մոռացած են եղել իրենց լեզուն և ,հիմնականում , ձուլված եղել (թուրքերին), ապա հետագա տարիներին ձեռնարկել են իրենց մայրենին սովորելու գործը և իրենց երեխաներին քրդական անուններ տվել։ Որոշ առումով Եվրոպայում քրդերը վերստին քուրդ են դարձել։

Բաուերի կարծիքով՝ “վերաձուլման գործընթացը ազգային գրականությունը, ազգային մամուլը և ազգային քաղաքական շարժումները կազմավորող ազգային ընդունակություն է ենթադրում”։

Սա նաև ցույց է տալիս Թուրքիայում տեղի ունեցող գործընթացը. թեև քաղաքական ու տնտեսական պայմաններն արագացնում են ասիմիլացիան, բայցևայնպես, դրանք ի հայտ են բերում դրան դեմ ընթացող դինամիկա, և տեղ-տեղ հնարավոր է լինում այդ գործընթացը հակառակ ուղղությամբ շրջել։

Լա՛վ, իսկ հնարավո՞ր է համշենցիների ասիմիլացիան կանգնեցնել և վերաձուլել նրանց ասիմիլացված հատվածները։

Այս հարցին բարդ է պատասխանելը։ Ինչպես երևում է՝  դրա պատասխանը կախված է նրանից, թե մեծամասամբ իրենց էներգիան էկոլոգիական, սոցիալական, դասակարգային պայքարների վրա ծախսող համշենցիներն այդ պայքարում իրենց՝ որպես մեծամասնության անհատ կհամարեն, թե՝ համշենցի։

Միանգամայն հնարավոր է, որ պատասխանը Արեւմտյան Հայաստանի ձեռքում է։