Ձուլումը, վերաձուլումը և համշենցիները

  • by Western Armenia, 16 Մայիսի, 2024 in Պատմություն
56 դիտում

Վերջին տասնամյակներին օկուպացված Արևմտյան Հայաստանում  արագացած ասիմիլացիոն գործընթացի համատեքստում ձուլման  դեմ որոշակի պայքար են սկսել նաև Համշենի հայերը, հատկապես նրանց՝ ձախակողմյան հայացքներ ունեցող, առաջադեմ ներկայացուցիչներն ու մտավորականները։

Ինչպես հայտնի է՝ հայոց լեզվի՝  Համշենի բարբառը Օկուպացված Արևմտյան Հայաստանում, UNESCO-ի տվյալների համաձայն, անհետացման վտանգի տակ գտնվող  լեզուների շարքում է։ Համշենական լեզվի և մշակույթի պահպանման նպատակով ՝ դեռևս 2011 թ․ ՝ Պոլսում , հիմնվեց “ՀԱՏԻԿ” միությունը, իսկ 2014 թ․՝  դարձյալ Թուրքիայում, սկսեց հրատարակվել համշենական «Գոր» հանդեսը։ Այս աշխատանքներում անգնահատելի մեծ ներդրում ունի համշենահայ մտավորականներից՝  Մահիր Օզքանը, ում՝  մայրենի լեզուն ու մշակույթը պահպանելուն միտված ջանքերը տեսանելի են նաև Երևանից։ Նրա բազմաթիվ հոդվածները հաճախ են թարգմանվել ու հրապարակվել Արևմտահայաստանի և արևմտահայության հարցերի ուսումնասիրության պաշտոնական կայք֊էջում։ “Western Armenia TV”-իի կայք֊էջում ՝ առանց կրճատումների, ներկայացվում է Մահիր Օզքանի հերթական ուշագրավ հոդվածը, որի շնորհիվ ակնհայտ է դառնում, որ Օկուպացված Արևմտյան Հայաստանում  ապրող համշենահայ մտավորականության որոշ ներկայացուցիչներ շարունակում են ինքնության պահպանմանն ուղղված պայքարը, նաև՝ նորանոր ուղիներ և միջոցներ որոնում՝  թրքական ՝ ձուլման  քաղաքականությանն ընդդիմանալու համար։