Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը Եռատոնի առթիվ շնորհավորել է հայ ժողովրդին՝ ընդգծելով Մայիսյան հաղթանակների, Շուշիի ազատագրման և Պաշտպանության բանակի կազմավորման պատմական նշանակությունը։
Նա նշել է, որ Շուշին հայ ժողովրդի հոգևոր և մշակութային կարևոր խորհրդանիշներից է, որն այսօր գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Ավանեսովը դատապարտել է Արցախի հայկական մշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականությունը՝ այն բնութագրելով որպես մշակութային ցեղասպանություն։
Նա կոչ է արել միջազգային կառույցներին գործուն քայլեր ձեռնարկել հայկական հուշարձանների պաշտպանության համար՝ վստահություն հայտնելով, որ պատմական արդարությունը վերականգնվելու է, իսկ Շուշին կրկին դառնալու է հայկական մշակութային կենտրոն։
