
1920 թվականի Շուշիի հայերի կոտորածներից հետո «Մշակ» թերթը հրապարակել է ողբերգական վկայություններ քաղաքի կործանման մասին։ Ապրիլի 4-ի համարում Շուշին նկարագրվում է որպես «հսկայական սպանդանոց» և «լուռ գերեզմանատուն», իսկ Հադրութից ստացված նամակում ներկայացվում են հայ բնակչության զանգվածային կոտորածները, քաղաքի հրկիզումն ու ավերածությունները։ Ըստ հրապարակման՝ երեք ժամվա ընթացքում Շուշին գրեթե ամբողջությամբ ոչնչացվել էր, հազարավոր հայեր սպանվել կամ կենդանի այրվել էին, իսկ շուրջ 12 հազար մարդ հրաշքով փրկվել էր՝ կորցնելով տունն ու ունեցվածքը։
1926 թվականին Շուշի այցելած ռուս գրող Մարիետա Շահինյանը ևս արձանագրել է քաղաքի ողբերգական պատկերը՝ նշելով, որ այնտեղ «ոչինչ չէր մնացել, որ կյանք հիշեցնի», իսկ 1920 թվականի մարտյան ջարդերի զոհերի թիվը, տարբեր գնահատականներով, հասել էր ավելի քան 12 հազարի։
