Պողոս Ղուկասյան․ հայ գործարարի ներդրումը Բաքվի նավթարդյունաբերության մեջ

  • by WesternArmenia, 31 Հոկտեմբերի, 2026 in Լուրեր
92 դիտում

Հայազգի նավթարդյունաբերող և ֆինանսիստ Պողոս Ղուկասյանը նշանակալի դեր է ունեցել Բաքվի նավթարդյունաբերության զարգացման գործում։ 20 տարեկանում տեղափոխվելով Բաքու՝ նա ձեռք է բերել «Կասպյան գործընկերություն» ընկերության բաժնետոմսերը և կարևոր դիրք զբաղեցրել նավթային ոլորտում։

1890 թվականին Ղուկասյանն ընտրվել է «Բաքվի նավթարդյունաբերողների համագումարների» վարչության նախագահ։ 1897 թվականին Ս. Յակովլևի հետ հիմնադրել է «Կասպյան խողովակաշար» ընկերությունը՝ մեկ միլիոն ռուբլի կապիտալով։

Նրա ընկերությունը Բաքվում առաջիններից էր, որը ներմուծում և վաճառում էր նավթարդյունաբերական սարքավորումներ, խողովակներ, շարժիչներ և էլեկտրակայաններ՝ կարևոր հետք թողնելով քաղաքի արդյունաբերական պատմության մեջ։