Ֆրանսիական հակաֆաշիստական դիմադրության առաջնորդը

  • by Western Armenia, 12 Փետրվարի, 2024 in Պատմություն
44 դիտում

«Ազատագրական բանակին ես միացել եմ ՝ իբրեւ կամավոր եւ այժմ մեռնում եմ հաղթանակին ու նպատակներիս մեկ քայլ չհասած։ Մահվան պահին ես հայտարարում եմ, որ չունեմ ոչ մի ատելություն գերմանացի ժողովրդի կամ որեւէ ուրիշի նկատմամբ»։

Միսաք Մանուշյանը երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին եղել է ֆրանսիական հակաֆաշիստական դիմադրության առաջնորդներից մեկը եւ ղեկավարել FTP-MOI խումբը, որը համալրված էր հիմնականում Հունգարիայից, Ռումինիայից եւ Լեհաստանից ներգաղթած զինվորներով։ Խմբի անդամներից շատերը եղել են հայ և հրեաներ։

Մանուչյանը ծնվել է 1906 թվականին Արևմտյան Հայաստանի (թուրքաՀայաստան) Ադիյաման քաղաքում և վերապրել Հայերի  ցեղասպանությունը։ Նրա ծնողները սպանվել են ցեղասպանության ժամանակ։ Որբ էր, խնամվում էր Լիբանանի մանկատանը, այնուհետև եղբոր հետ հասել Ֆրանսիա։

Երկրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկից հետո բանտարկվել է, ապա ազատ արձակվել, ինչից հետո միացել է դիմադրության շարժմանը՝ գլխավորելով երիտասարդ հայերից կազմված մի ջոկատ։ Մանուշյանի եւ նրա մարտիկների իրագործած հարձակումները կարևորել են նրա անունը՝ ինչպես  FTP-MOI կազմակերպության շարքերում, այնպես էլ՝ նացիստների համար։ Նա ներառվել է «l’Affiche Rouge» («Կարմիր պաստառ») ահաբեկիչների ցուցակի մեջ, որում նշված է եղել ՝  որպես խմբի հայազգի առաջնորդ։

Մանուշյանը ձերբակալվել է նացիստների կողմից և ենթարկվել մահապատժի։