Արևմտյան Հայաստանի հայերի հարցի շուրջ

  • by Western Armenia, 28 Նոյեմբերի, 2023 in Պատմություն
135 դիտում

Դեկտեմբերի 17-ին Թիֆլիսի Արտիստական ընկերության դահլիճում տեղի է ունենում հանդիպում Արշակ Ջամալյանի հետ, ով նոր էր վերադարձել Երզնկայից եւ թարմ տեղեկություններ էր հաղորդում ռազմաճակատում տիրող իրադրության մասին։ Նկարագրելով տագնապալի իրադրությունը՝ Ջամալյանն ասում էր, որ հայ ժողովուրդը կանգնած է անդունդի եզրին՝ կամ պետք է փրկվի մեկընդմիշտ, կամ կործանվի ընդմիշտ։ «Եվ չի կործանվի, եթե ի հայտ բերի իր բոլոր կարողությունները՝ մտավոր, գիտական, դրամական եւ այլն, սկսած բանվորից մինչեւ կապիտալիստը, ռամիկից մինչեւ ինտիլիգենտը»։

Մշակ, 15 դեկտեմբերի, 1917թ., թիվ 262

«Ընկեր ռազմիկներ, դուք ինչպես հայեր, որպես Կովկասի զավակներ, պարտավոր եք գիտակցել, որ եթե ճակատը մինչեւ խաղաղ բանակցությունների վերջանալը չմնա անմերձենալի, թշնամին որեւէ կերպ օգտվելով ներս կխուժի մեր սահմաններից եւ գեղեցիկ Կովկասը դժոխքի կվերածե, ինչպես պատահեց Թուրքահայաստանի հետ, որի ականատեսները դուք եք եղել:

Դուք պիտի իմանաք, որ մենք ոչ մի քայլ ետ չպիտի դառնանք ճակատի բնակչության վայր գծից, որ ձեռք է բերված հարյուր հազարավոր զոհերի կարմիր արյունով, ուր քարշ են տալիս իրենց գոյությունը մեր չարատանջ ժողովրդի մնացորդները, եւ ուր մենք պետք է վերաստեղծենք ազատությունն ու արդարությունը:

Վերջապես միմիայն այնտեղ՝ առաջավոր դիրքերում ամուր կանգնած մենք կարող ենք ապահով լինել մեր ընտանիքների վիճակի վերաբերմամբ, որովհետեւ որքան հեռու է թշնամին, այնքան դժվար կլինի նրա համար ներս խուժել Կովկաս եւ նրան մատնել իր սրին ու հրին»:

«Վերջում ներկաներից շատ ինտելիգենտ մարդիկ իրենց դրին Ազգային խորհրդի տրամադրության տակ։ Մի տիկին - Հռիփսիմե Մարգարյան - իր ճակատից մի մեծ ոսկի պոկելով՝ նվեր տվեց, մի ինտիլիգենտ կին թեւից ապարանջանը հանեց ու դրեց նախագահի սեղանի վրա։ Հասարակական գործիչ Հովհաննես Մալխասյանը հայտարարեց, որ այդ օրվանից իրեն դնում է Ազգային խորհրդի տրամադրության տակ։ Մի 63 տարեկան մարդ ցուցակագրվեց կամավոր, հայտնելով, որ ինքը թեեւ զենք չի կարող վերցնել, բայց կարող է «ֆուրգոնչի» լինել»։ 

Հայկական ստորաբաժանումների կազմավորման համար Թիֆլիսում հանգանակություն է սկսվում, որին ակտիվորեն մասնակցում էին հասարակ մարդիկ։ Նրանք իրենց հնարավորության չափով դրամ էին ուղարկում հայկական տարբեր զորամիավորումների կազմավորման համար, որոնց վերաբերյալ հաղորդագրությունները տպագրվում էին թերթերում։

Հայրենիքը պաշտպանելու, զինվորագրվելու եւ ռազմաճակատում գտնվող տղամարդկանց աջակցելու կոչով հանդես էին գալիս նաեւ հայ կանայք։ Այդպիսի կոչերից մեկում նշվում էր, որ թիկունքում մնացած կանայք շատ անելիքներ ունեն՝ պետք է անդամագրվեն գթության քույրերի խմբերին, օգնեն ռազմաճակատում գտնվող մարդկանց ընտանիքներին, ոգեւորեն եւ հուսադրեն թույլերին։

Այսպիսով, Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդը չաջակցեց, այսպես կոչված, թուրքական Արևմտյան Հայաստանի պաշտպանությանը, թեև 1917թ. դեկտեմբերի 29-ին այն ճանաչվեց Ռուսաստանի կողմից որպես անկախ։ 2020 թվականի պատերազմից հետո :

http://www.western-armenia.eu/news/Actualite/2018/Russagan_Dekret/Arevmdyan_Hayasdani_Angakhoutyan-02.03.2018.pdf

Նյութի աղբյուրներ․

Մշակ, 15 դեկտեմբերի, 1917թ., թիվ 262

Հորիզոն, 19 դեկտեմբերի, 1917թ., թիվ 266