Արևմտյան Հայաստանի հայերի հարցի շուրջ

  • by Western Armenia, 05 Դեկտեմբերի, 2023 in Պատմություն
103 դիտում

Թուրքերը  հիանալի տեղյակ լինելով ռուսական բանակի նահանջի, Անդրկովկասում առկա ներքին խնդիրների մասին (որոնց մի մասը տեղի էր ունենում հենց իրենց հրահրմամբ), աստիճանաբար հող էին նախապատրաստում հարձակման համար։ 1918թ. հունվարի 9-ին նրանք հեռագրում են Օդիշելիձեին, թե իբր հայերը բռնություններ են իրականացրել մահմեդական բնակչության նկատմամբ։ Գեներալ Նազարբեկյանը, իր հուշերում անդրադառնալով այս միջադեպին, նշում էր, որ այդ հեռագիրը Թիֆլիս է հասնում միայն հունվարի 18-ին։ Այդ նամակի հիման վրա Կովկասյան բանակի գլխավոր հրամանատարի կողմից հրաման տրվեց, որպեսզի անմիջապես դադարեցվեն ամեն տեսակի բռնությունները մուսուլման բնակչության նկատմամբ։ Հունվարի 16-ին Վեհիբ փաշան կրկին նամակ հղեց գլխավոր հրամանատարին, բողոքելով հայերի դաժանություններից, որոնք իբր թե սպանում էին բնակիչների։ Թեեւ Վեհիբին հայտնում են, որ իր ունեցած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, ինչը հաստատում էին նաեւ Երզնկայի ջոկատի հրամանատար գնդապետ Մորելն ու Բաբերդի կոմիսարը, թուրքական բանակը հունվարի վերջին անցնում է հարձակման։