Հայերի հարուստ պատմությունը ` Նիդերլանդներում և Բելգիայում

  • by Western Armenia, 24 Փետրվարի, 2024 in Պատմություն
89 դիտում

Ամստերդամի շատ հայ վաճառականներ 19-րդ դարում գնացին Հարավարևելյան Ասիայի հոլանդական գաղթօջախներ` առևտուր անելու և գործարաններ ու պլանտացիաներ հիմնելու համար՝ ստեղծեցին  հայերի համայնք Ինդոնեզիայի` Ջավայի նման վայրերում: 

Նապոլեոնյան պատերազմները վերջ դրեցին Նիդերլանդների հայ կյանքին։ Ամստերդամ քաղաքը ֆրանսիացիների կողմից օկուպացիայից հետո գրեթե ամայացավ։ Բելգիայում հայկական ներկայությունը, սակայն, չխախտվեց դարերի ընթացքում, թեև համայնքի չափը չսկսեց զգալիորեն աճել մինչև Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը և Հայերի դեմ իրականցրած  ցեղասպանությունից հետո, որը պատճառ հանդիսացավ   Արևմտյան Հայաստանի հայերի բռնի զանգվածային արտագաղթին: 20-րդ դարի ընթացքում թե՛ Բելգիայում, թե՛ Նիդեռլանդներում հայ գաղթականները բավականին հաջողակ են դարձել գորգերի, ծխախոտի, ադամանդների և այլ զարդերի առևտրով։ Ծխախոտի ոլորտում հայկական օրիգինալ ապրանքանիշերը, ինչպիսիք են Davros-ը, Arax-ը, Marouf-ը և Enfi-ն, միակ ծխախոտի ապրանքանիշերն էին, որոնք արտադրվում էին Բելգիայում: Միսսիրյան, Չամկերտյան, Մաթոսյան և Էնֆիաջյան ընտանիքները մենաշնորհ են ունեցել երկրում` ծխախոտի արդյունաբերության վրա։ Մեկ այլ ոլորտ, որում աչքի են ընկել բելգիահայերը, ադամանդի առևտուրն էր։ Պարսամյան ընտանիքի անդամը եղել է Բելգիայի հեղինակավոր Diamond Club-ի նախագահը` 1920 թվականին, այն ժամանակ, երբ Չերքեզյան, Իփեքջյան և Համբարձումյան ընտանիքները բիզնեսի առաջատար անուններ էին:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ որոշ հայ զինվորների` գերմանացիները որպես ռազմագերի բերեցին Հոլանդիայի` Զելանդիա նահանգ՝ նացիստական օկուպացիայի ժամանակ, որտեղ ստեղծվեցին հատուկ գումարտակներ, որոնք հայտնի են որպես Armenische Legion (Հայկական լեգեոն): Գերմանական 812 գումարտակը բաղկացած էր միայն հայ զինվորներից, տեղակայված էր Զելանդիա նահանգի հոլանդական կղզիներում, հատկապես Միդդելհարնիսում։ Այնտեղ հայերը շփվեցին տեղացիների հետ, և շուտով ամուսնությունները սկսվեցին։ Ցածր երկրներում հայոց պատմության այս գլուխը շուտով դարձավ շատ ողբերգական, քանի որ գրեթե բոլոր հայ զինվորները մահապատժի ենթարկվեցին գերմանացիների կողմից` հայերի ապստամբությունից հետո: Նիդերլանդների դիմադրության շրջանակներում հայերի ունեցած ակտիվ դերի պատճառով Նիդերլանդների կառավարությունը ոգեկոչել է այդ քաջ հայերի հիշատակը` կանգնեցնելով հուշահամալիր: