Բռնազավթված Շուշիում տեղի է ունեցել «Շուշին՝ ՏՀԿ 2026 թվականի զբոսաշրջային մայրաքաղաք» միջոցառման բացումը։ Դրան մասնակցել են Թուրքիայի, Իրանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Պակիստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի պատվիրակությունները։
Առաջիկա օրերին նախատեսվում են նաև ՏՀԿ զբոսաշրջության փորձագետների և նախարարների հանդիպումներ, ինչպես նաև գաստրոնոմիական միջոցառում։
Արևմտյան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Արձախի հանձնաժողովը խստորեն դատապարտել է միջոցառումների անցկացումը՝ նշելով, որ միջազգային և օտարերկրյա պատվիրակությունների ներկայությունը բռնազավթված հայկական Շուշիում չի կարող օրինականություն հաղորդել օկուպացիային։
Հանձնաժողովը նաև ընդգծել է, որ Արձախի բնիկ հայ ժողովրդի իրավունքները ենթակա չեն սակարկման, իսկ բռնազավթված տարածքներում իրականացվող «զբոսաշրջային» և «մշակութային» ծրագրերը չեն կարող վերացնել տեղի ունեցածի իրավական ու քաղաքական հետևանքները։
