1953 թվականին Խորհրդային Միությունը հրաժարվեց Թուրքիայի նկատմամբ նախկինում բարձրացված տարածքային պահանջներից, այդ թվում՝ Կարսի և հարակից շրջանների շուրջ ձևավորված քննարկումներից, վերահաստատելով դեռևս 1921թ. կնքված Մոսկվայի և Կարսի խայտառակ պայմանագրերը։
1953 թ.-ի մայիսի 30-ին խորհրդային կառավարությունը, անտեսելով հայ ժողովրդի ակնկալիքներն ու ձգտումները, Թուրքիայի կառավարությանը հայտարարեց, որ
<<Հանուն բարիդրացիական հարաբերությունների պահպանման և խաղաղության ու անվտանգության ամրապնդման Հայաստանի և Վրաստանի կառավարությունները հնարավոր գտան հրաժարվել Թուրքիայի նկատմամբ ունեցած իրենց տարածքային պահանջներից…>>
Այդպիսով, խորհրդային կառավարությունը հայտարարում է, որ Խորհրդային Միությունը տարածքային ոչ մի պահանջ չունի Թուրքիայից։ ԽՍՀՄ-ի նման հակահայական դիրքը հաստատվել է հետագայում ևս՝ միջազգային մի շարք փաստաթղթերում։
Հայաստանի հարցը շարունակեց գոյություն ունենալ հիմնականում պատմական, իրավական քաղաքական քննարկումների մակարդակում։
