1992թ․ մայիսի 17-ին Արցախի պաշտպանության բանակն ազատագրեց Բերձոր քաղաքը միացնելով Քաշաթաղի շրջան Գորիսի շրջանին

  • by Western Armenia, 18 Մայիսի, 2023 in Պատմություն
226 դիտում

Բերձորի Բերձորի տարածաշրջանի ազատագրումը Արցախյան ազատամարտի ընթացքում հայկական ուժերի (Հայաստանի զինված ուժեր և Արցախի պաշտպանության բանակ) իրականացրած ռազմական գործողություն էր ընդդեմ Ադրբեջանի զինված ուժերի, որը տեղի է ունեցել 1992 թվականի մայիսի 17-18-ին։  Իր ռազմավարական նշանակությամբ այս ռազմագործողությունը համարվում է Արցախյան պատերազմի բեկումնային գործողություններից մեկը, որի շնորհիվ ցամաքային կապ ապահովվեց Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի և Հայաստանի Հանրապետության Գորիսի շրջանի միջև, դադարեցվեցին հայկական մի շարք բնակավայրերի ռմբակոծությունները, իսկ ադրբեջանական բանակը կորցրեց ռազմավարական բարձրունքներ և իր հյուսիսային ու հարավային ստորաբաժանումների միջև կապը։ Մայիսի 18-ի վաղ առավոտյան հայկական ուժերը մտնում են Բերձոր քաղաք, որն այդ ժամանակ կոչվում էր Լաչին, իրենց վերահսկողության ներքո վերցնում բնակավայրի ամբողջ տարածքը։ Դրանից հետո հայկական ուժերի վերահսկողության ներքո է անցնում Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհն ամբողջ երկայնքով։ Նույն օրը ցամաքային կապը Հայաստանի Հանրապետության հետ կազմակերպվում է Աղավնո գետի վրա կառուցված ժամանակավոր կամրջով, քանի որ հիմնական կամուրջը պայթեցվել էր ադրբեջանական ստորաբաժանումների կողմից։ Արդեն մայիսի 19-ին կամուրջը վերականգնվում է։

Նշենք, որ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի հյուսիսկենտրոնական հատվածն ունի հնագույն և հարուստ պատմություն։ Շրջանի այդ մասը, որը կազմված է Բերձորի հատվածից, բնակեցված է եղել դեռևս վաղնջական ժամանակներից, ինչի մասին են վկայում տարածքում հայտնաբերված հնագույն հուշարձանները։ Այն տարածքով համապատասխանում է մ․թ․ա․ 4-ից մ․թ․ 5-րդ դարերում գոյություն ունեցած Մեծ Հայքի Սյունիք նահանգին:

Արևմտյան Հայաստանի կառավարությունը հպարտությամբ նշում է, որ Արցախյան Ազատագրական շարժումը կարողացավ միավորել ողջ հայության ուժերը Պողոս Նուբարի քսանից ավել  պետության կողմից ճանաչված Հայաստան պետության շարունակականության ժառանգորդը լինելու գաղափարի շուրջ, որն իր վերջնական ձևակերպումն ստացավ Շուշիում՝ 2004թ. Արցախյան ազատամարտի մասնակից՝ հատուկ ջոկատայինների մարզիչ-հրահանգիչ, ԱՀՀ նախագահ Արմենակ Աբրահամյանի ջանքերով: Իսկ ինչու հենց Շուշիում, կարծում ենք պարզ է , քանի որ Հայաստան պետության բռնագրավված տարածքներից առաջինն էր, որ ազատագրվել էր և պետք է սկիզբ դներ մեր բռնագրավված տարածքների ազատագրմանը: Այժմ էլ այս հարցը արդիական է և գտնվում է մեր օրակարգում: