32 տարի առաջ ազատագրվեց Շուշին

  • by Western Armenia, 08 Մայիսի, 2024 in Պատմություն
27 դիտում

Արցախյան ազատամարտի տարեգրութեան մեջ ամենա փայլուն եւ ամենամեծ նվաճումը Շուշիի ազատագրումն էր:

32 տարի առաջ՝ մայիսի 8-ի գիշերը, ժամը 2:30-ին, տրվեց հարձակման հրամանը, և չորս ուղղություններով սկսվեց բերդաքաղաք Շուշիի ազատագրումը:

«Հարսանիք լեռներում» անվանումը ստացած Շուշիի ազատագրումը եզակի ռազմական գործողություն էր։

Անառիկ համարվող քաղաքը չորս կողմից շրջապատված էր սարերով, Շուշին պաշտպանում էր լավ զինված ադրբեջանական կայազորը՝ մոտ 2500 զինվոր ու սպայով։

Քաղաքի ազատագրումը սկսվեց  մոտ երեք հազար հայ զինվորով։ Ռազմական պրակտիկայում ուժերի այդպիսի համադրությունն անհեթեթություն էր, քանի որ նման դեպքերում հարձակվող կողմի անձնակազմն առնվազն երեք անգամ պետք է գերազանցի պաշտպանվող կողմին։ Պետք է նշել նաև, որ հայկական կողմը որակյալ ու ժամանակակից զենքի պակաս ուներ։ Գործողության հրամանատարի` լեգենդար Արկադի Տեր-Թադևոսյանի հիշողություններով` նախատեսվում էր  քաղաք մտնել մայիսի 5-ին, սակայն այդ օրը առատ ձյուն էր տեղացել։ Եղանակային անոմալիան ստիպեց հայկական հրամանատարությանը՝ գործողությունն իրականացնել մայիսի 8-ին։

Մայիսի 9-ի լուսաբացին աչդեն բերդաքաղաքի Սբ Ղազանչեցոց եկեղեցու ավերված գմբեթին արդեն ծածանվում էր հայկական դրոշը: 

Եվ անգամ 2020թ. ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ պատերազմը, Շուշիի օկուպացումը չեն կարող նսեմացնել 1992թ. մայիսի 8-9-ի պատմական իրադարձությունների դերն ու նշանակությունը։