500–1500 հայ զոհ պատմության խաչմերուկում

  • by Editbeglari, 02 Մարտի, 2026 in Լուրեր
142 դիտում

1988 թվականի փետրվարի 27-29-ը Սումգայիթում հայ բնակչության նկատմամբ տեղի ունեցածը, ըստ Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահի, Գրիգորի Այվազյանի, «ցեղասպանություն էր բառի բուն իմաստով»։

Այվազյանի խոսքով՝ սումգայիթյան գործողությունները աննախադեպ էին․ դրանք իրականացվել են պետական ամենաբարձր մակարդակով, Սումգայիթի քաղկոմի առաջին քարտուղարի ղեկավարությամբ, իսկ իրական զոհերի թիվը պաշտոնական 30-ի փոխարեն գնահատվում է 500–1500 մարդ։

Նրա խոսքերով՝ «ազգությամբ հայ խորհրդային քաղաքացիները միմիայն իրենց հայ լինելու համար ենթարկվել են զանգվածային սպանության։ Նախօրոք բաժանվել են մահապարտների հասցեներն ու զենքերը, իսկ մարդիկ՝ իրենց բնակարաններում, չեն ունեցել ինքնապաշտպանվելու հնարավորություն։ Սա դասական ցեղասպանության ձև էր»։

Այվազյանը ընդգծեց, որ Ադրբեջանի ղեկավարությունը անմիջապես ներգրավված էր բռնարարության մեջ, իսկ հետագայում փորձեց հերքել փաստերը՝ պնդելով, թե դրանք միայն «խուլիգանական գործողություններ» են։

Նա նաեւ նախազգուշացրեց․ սումգայիթյան ցեղասպանությունը դաս է մեզ համար․ թույլ չտալ, որ նման բան կրկնվի Հայաստանի Հանրապետությունում։

Տեսանյութեր, ականատեսների վկայություններ և ուսումնասիրություններ ապացուցում են, որ այն տարիների ընթացքում Բաքու հայերի նկատմամբ իրականացվել են լայնածավալ և պետականորեն հովանավորվող հանցագործություններ, որոնք շարունակվել են նաև 2020–2023 թվականներին Արցախում։

Սումգայիթը չի մոռացվել․ այն այսօր հիշեցում է հայ ժողովրդի համար՝ զգոն լինելու, պայքարելու իր կյանքի, արժանապատվության և գոյության իրավունքների համար։