Հայերի հարուստ պատմությունը ` Նիդերլանդներում և Բելգիայում

  • by Western Armenia, 22 Փետրվարի, 2024 in Հնագույն Պատմություն
52 դիտում

Ամստերդամի հայ համայնքը սկզբում փոքր էր։ Մոտ 800 հայկական անուն ` քաղաքի քաղաքապետարանի նոտարական ակտերում 1600-1800 թվականներին: 

Համայնքն իր ժողովրդագրական գագաթնակետին է հասել 1668 թվականին, երբ կարելի է հաշվել 66 հայկական տոհմանուն: Հարուստ հայերը ընդօրինակեցին Ամստերդամի վերնախավին՝ պատվիրելով ոսկյա և արծաթյա ծննդյան և ամուսնության մեդալներ, որոնց վրա հայերեն գրություններ կան ,  ծնունդներն ու ամուսնությունները: 

Ամստերդամի հայկական եկեղեցին։

Առաջին հայ քահանան հրավիրվել է Ամստերդամ՝ մասնավոր տներում կրոնական արարողություններ անցկացնելու համար 1665 թվականին։ Նոտարական հաշվառումը, որը թվագրվում է 1703֊ին, վերաբերում է Ամստերդամում  գտնվող հայկական թաքնված եկեղեցուն։

1714 թվականի հունվարի 30-ին իշխանությունները թույլտվություն են տվել հայերին ` կառուցելու՝ փողոցից տեսանելի եկեղեցական պաշտոնական շենք։ 1714 թվականի մայիսին, 40 հայ վաճառականներ ֆինանսավորեցին ՝ Ամստերդամի կենտրոնում գտնվող երկու պահեստների վերածումը` հայկական եկեղեցու։ 1749 թվականին արտաքին մուտքը զարդարվել է մոնումենտալ  քարերով և հայկական տեքստով, որը մասնավոր ֆինանսավորվել է հայ քահանա Յոհաննես դի Մինասի կողմից։

Շուրջ մեկուկես դար իր նպատակին ծառայելուց հետո, այս շենքը փակվեց` իր ժողովի նվազման պատճառով։ 1874 թվականին Էջմիածնի կաթողիկոսի հրամանով շենքը վաճառվել է 10000 ֆլորինով։ Դրանից հետո շենքում գործում էր կաթոլիկական նախակրթարան` աղջիկների համար` ավելի քան մեկ դար։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ամստերդամի հայ համայնքը սկսել է աճել, և հայերը շենքը գնել են դեռ 1989 թվականին, և այսօր էլ այն գործում է` որպես հայկական եկեղեցի` Ամստերդամի կենտրոնում։