Այնթապի հայ մարտիկները…

  • by Éditeur, 05 Հունիսի, 2015 in Պատմություն
510 դիտում
Ներկայացվող երկու լուսանկարները՝ 1920թ. Այնթապում ընթացող ինքնապաշտպանական մարտերի առօրյայից են: 1-ին նկարը ներկայացնում է դիրքապահ կամավորական ջոկատը: Մեջտեղում երիտասարդ կին է հրացանը ձեռքին, իսկ ոտքերի տակ նստած է իր մանկահասակ տղան՝ նույնպես զենքով (ձախ կողմից հրացանավորը, ըստ երևույթի ընտանիքի հայրը, մի փոքր փակում է երեխայի դեմքը): Ներքևի շարքում նստած պայուսակով կամավորը ցուցադրում է մի շիշ՝ պայթուցիկով լցված («մոլոտովի կոկտեյլ»), նրա դիմաց դրված են ևս երկու նմանատիպի շշեր: Ձախ կողմից նստած կամավորի ձեռքը վիրակապով է, բայց մյուս ձեռքում պահել է հրացանը: Աջ կողմից նստած է խրամատը վերականգնող կամավորը՝ համապատասխան աշխատանքային գործիքներով: 2-րդ նկարը ներկայացնում է կին կամավորներին, որոնք խրամատներ են փորում քլունգներով ու բահերով, իսկ հրացանը ձեռքին կին կամավորականը հսկում է նրանց անվտանգությունը:
Նշենք, որ 1918-ի Մուդրոսի զինադադարից հետո, երբ թուրքական զորքերը թողեցին Կիլիկիան, Այնթապ վերադարձան 1915-ին քաղաքից տարագրված հայերի մի մասը (շուրջ 10 հազար) և սեբաստահայ գաղթականներ (8 հազար): Սակայն 1919-ի աշնանը Այնթապում թուրք ազգայնական շարժման ծավալումը և քաղաքը գրաված ֆրանսիական զինվորական իշխանությունների չեզոք քաղաքականությունը դժվար կացություն ստեղծեցին հայ բնակչության համար: Հայերը դիմեցին ինքնապաշտպանության՝ ստեղծվեց զինվորական մարմին, որը հաշվառման ենթարկեց զենքն ու զինամթերքը, կազմակերպեց ռումբեր պատրաստելու գործը, սահմանեց գիշերային հսկողություն: Դիրքերը բաժանվեցին պաշտպանական 11 շրջանների: Շուրջ 750 հոգուց բաղկացած հայկական զորախումբը կարողացավ կապ հաստատել ֆրանսիական զորքերի հետ: Մարտերը թուրքերի դեմ սկսվեցին 1920թ. ապրիլի 1-ից և պարբերական ուժգնությամբ փաստացի շարունակվեցին մեկ ու կես տարի: Ֆրանսիայի և Թուրքիայի միջև 1921-ի հոկտեմբերի 20-ին Անկարայում կնքված պայմանագրից հետո Այնթապի հայությունը ստիպված եղավ թողնել իր հարազատ քաղաքը և սփռվել աշխարհով մեկ:Ներկայացվող երկու լուսանկարները՝ 1920թ. Այնթապում ընթացող ինքնապաշտպանական մարտերի առօրյայից են: 1-ին նկարը ներկայացնում է դիրքապահ կամավորական ջոկատը: Մեջտեղում երիտասարդ կին է հրացանը ձեռքին, իսկ ոտքերի տակ նստած է իր մանկահասակ տղան՝ նույնպես զենքով (ձախ կողմից հրացանավորը, ըստ երևույթի ընտանիքի հայրը, մի փոքր փակում է երեխայի դեմքը): Ներքևի շարքում նստած պայուսակով կամավորը ցուցադրում է մի շիշ՝ պայթուցիկով լցված («մոլոտովի կոկտեյլ»), նրա դիմաց դրված են ևս երկու նմանատիպի շշեր: Ձախ կողմից նստած կամավորի ձեռքը վիրակապով է, բայց մյուս ձեռքում պահել է հրացանը: Աջ կողմից նստած է խրամատը վերականգնող կամավորը՝ համապատասխան աշխատանքային գործիքներով: 2-րդ նկարը ներկայացնում է կին կամավորներին, որոնք խրամատներ են փորում քլունգներով ու բահերով, իսկ հրացանը ձեռքին կին կամավորականը հսկում է նրանց անվտանգությունը:
Նշենք, որ 1918-ի Մուդրոսի զինադադարից հետո, երբ թուրքական զորքերը թողեցին Կիլիկիան, Այնթապ վերադարձան 1915-ին քաղաքից տարագրված հայերի մի մասը (շուրջ 10 հազար) և սեբաստահայ գաղթականներ (8 հազար): Սակայն 1919-ի աշնանը Այնթապում թուրք ազգայնական շարժման ծավալումը և քաղաքը գրաված ֆրանսիական զինվորական իշխանությունների չեզոք քաղաքականությունը դժվար կացություն ստեղծեցին հայ բնակչության համար: Հայերը դիմեցին ինքնապաշտպանության՝ ստեղծվեց զինվորական մարմին, որը հաշվառման ենթարկեց զենքն ու զինամթերքը, կազմակերպեց ռումբեր պատրաստելու գործը, սահմանեց գիշերային հսկողություն: Դիրքերը բաժանվեցին պաշտպանական 11 շրջանների: Շուրջ 750 հոգուց բաղկացած հայկական զորախումբը կարողացավ կապ հաստատել ֆրանսիական զորքերի հետ: Մարտերը թուրքերի դեմ սկսվեցին 1920թ. ապրիլի 1-ից և պարբերական ուժգնությամբ փաստացի շարունակվեցին մեկ ու կես տարի: Ֆրանսիայի և Թուրքիայի միջև 1921-ի հոկտեմբերի 20-ին Անկարայում կնքված պայմանագրից հետո Այնթապի հայությունը ստիպված եղավ թողնել իր հարազատ քաղաքը և սփռվել աշխարհով մեկ:
  https://www.facebook.com/ruben.shukh