Ալեքսանդրեթի հայկական եկեղեցին կվերանորոգվի՝ ավերակների ֆոնին

  • by Editbeglari, 09 Մարտի, 2026 in Ժառանգություն
125 դիտում

Արևմտյան Հայաստանում գտնվող Ալեքսանդրեթ քաղաքում հայկական Կարասուն Մանուկ եկեղեցում մոտ օրերս կսկսվեն վերականգնման աշխատանքներ։ Եկեղեցին լուրջ վնասներ էր ստացել 2023 թվականի փետրվարի 6-ի երկրաշարժերի հետևանքով, որոնք հարվածել էին Մարաշի և Հաթայի շրջաններին։

Երկրաշարժի հետևանքով վնասվել են ոչ միայն եկեղեցին, այլև եկեղեցական հիմնադրամին պատկանող ութ խանութներ և հարակից շինություններ։ 

Մինչդեռ փորձագետները հիշեցնում են, որ Ալեքսանդրեթը  գտնվում է Արևմտյան Հայաստանում, որտեղ դարեր շարունակ ապրել են հայեր և կառուցել բազմաթիվ եկեղեցիներ ու մշակութային հուշարձաններ։ Սակայն տարիների ընթացքում այդ ժառանգության մեծ մասը Թուրքիայում անտեսվել կամ ավերվել է, իսկ հայկական բազմաթիվ պատմական կառույցներ հայտնվել են կործանման եզրին։

Այս ֆոնին հարց է առաջանում՝ Թուրքական ռեժիմը ոչ միայն չի ճանաչում  ավանդական հայկական ժառանգությունը, այլև բազմիցս նսեմացրել, փոփոխել ու ներկայացրել է հայկական եկեղեցիները  որպես այլ մշակույթի մաս, քանզի կարող են դրանք վերականգնել, բայց ոչ որպես հայկական։