Ակոռիի պատմական գերեզմանատունն ու հայկական հետքերը

  • by WesternArmenia, 28 Հոկտեմբերի, 2026 in Ժառանգություն
204 դիտում

Մասիս լեռան լանջին՝ Խոր Վիրապի դիմաց, գտնվում է պատմական Ակոռի գյուղի տարածքը, որը շարունակում է պահպանել հայկական պատմության և ժառանգության հետքերը։

Գյուղի պատմական գերեզմանատունը գտնվում է գյուղից մոտ 150 մետր բարձրության վրա՝ շուրջ 5000 քառակուսի մետր տարածքում։ Տարածքի ուսումնասիրության ընթացքում նկատվել է, որ երկու գերեզման փորվել է։ Ենթադրվում է, որ մոտակայքում գտնվող ոստիկանության հսկակետի ներկայությունը կարող էր կանխել գերեզմանների հետագա վնասումը։

Ակոռիի հետ է կապված նաև Արամ Մելիքյանի ընտանիքի պատմությունը․ նրա պապերի բնակավայրը եղել է այս գյուղը։ 2022 թվականին նա այցելել է իր նախնիների բնակավայր, իսկ այս տարի կրկին վերադարձել՝ տեսնելու պատմական հայրենիքը։ Նրա ընտանիքը Արևելյան Հայաստանի տարածքում՝ գյուղի դիմաց, տուն է գնել, որտեղից տեսանելի են Ակոռին և նրա պատմական գերեզմանատունը։

Պատմական Ակոռին ներկայումս գտնվում է Թուրքիայի կողմից օկուպացված Ցոլակերտի (Իգդիրի) նահանգի Արալըք գավառում և հայտնի է Յենիդողան (Yenidoğan) անվամբ։ Տարբեր աղբյուրներում գյուղի պատմական անվանումը հիշատակվում է նաև Ահուրա, Ախուրա և Աղուրի ձևերով։