Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին Հովանու Մայր տաճարի մուտքի դռները հայկական ժամանակակից հոգևոր արվեստի եզակի նմուշներից էին։ Հայտնի նկարիչ և քանդակագործ Ռոբերտ Ասկարյանի ձեռքի աշխատանքը ներկայացնող դռները միավորում էին հայկական քրիստոնեական խորհրդանիշները, ազգային հիշողությունն ու գեղարվեստական ավանդույթները։
Ըստ արբանյակային մշտադիտարկման տվյալների՝ Մայր տաճարը ամբողջությամբ ոչնչացվել է 2026 թվականի մարտի 3-ից ապրիլի 2-ն ընկած ժամանակահատվածում։ Տաճարի կորստի հետ անդառնալիորեն ոչնչացվել են նաև նրա գեղարվեստական արժեքները, այդ թվում՝ Ռոբերտ Ասկարյանի ստեղծած բացառիկ դռները։
