Աքսարայ նահանգում՝ Անա Սուլթան բլրի վրա գտնվող շուրջ 725-ամյա եկեղեցին ուշադրություն է գրավում իր պատմությամբ և գեղատեսիլ բնապատկերով։ Սկզբնապես որպես եկեղեցի կառուցված կառույցը հետագայում որոշ ժամանակ օգտագործվել է նաև որպես մզկիթ։
Պատմաբան Մուստաֆա Ֆըրաթ Գյուլի խոսքով՝ բլուրը հիշատակվում է XIV դարի աղբյուրներում և պատմական փաստաթղթերում։ Այն երկար ժամանակ ծառայել է որպես շրջակա գյուղերի բնակիչների հավաքատեղի՝ հյուրընկալելով նաև գարնան գալուստին նվիրված Հըդըրելեզի տոնակատարությունները։
Պատմաբանը նշում է, որ տարածաշրջանի կրոնական կառույցները տարբեր ժամանակներում վերափոխվել են՝ համապատասխանեցվելով այնտեղ բնակություն հաստատած ժողովուրդների հավատքին։ Տեղացիների վկայությամբ՝ եկեղեցին որոշ ժամանակ ծառայել է որպես աղոթատեղի, որտեղ գյուղացիները հավաքվել են նաև ուրբաթօրյա աղոթքի համար։
Այսօր պատմական կառույցը շարունակում է հիշեցնել տարածաշրջանի բազմաշերտ անցյալի և դարերի ընթացքում ձևավորված կրոնական ու մշակութային ավանդույթների մասին։
