Անիի և հարակից ձորերի քարայրներն առաջին անգամ համակարգված ուսումնասիրել է Դավիթ Ղիփշիձեն՝ Նիկողայոս Մառի հանձնարարությամբ, 1915 թվականին։ Հետազոտություններն ընդհատվել են 1916-ին, սակայն արշավախմբի անդամ Նիկոլայ Տոկարսկին շարունակել է աշխատանքները։
Ղիփշիձեի ուսումնասիրությունների հիման վրա Տոկարսկին 1972 թվականին Երևանում հրատարակել է «Անիի քարայրները» գիրքը՝ ռուսերեն, Դ. Ղիփշիձեի հեղինակությամբ։
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Անիի քարայրները ոչ միայն բնակելի տարածքներ են եղել, այլև ունեցել են կրոնական նշանակություն․ դրանցում գտնվել է ավելի քան 30 եկեղեցի և մատուռ։
