Արարատը ջնջելով՝ մենք մեզ ենք ջնջում

  • by Editbeglari, 20 Սեպտեմբերի, 2025 in Ժառանգություն
192 դիտում

Արեւելյան Հայաստանի կառավարության որոշմամբ՝ այս տարվա նոյեմբերից պետական մուտքի ու ելքի կնիքներից կհեռացվի Արարատ լեռան պատկերը։ Որպես պատճառաբանություն նշվում է հարեւանների «չնեղացնելու» մտադրությունը։

Սակայն Արարատը դարեր շարունակ եղել է հայ ժողովրդի հիշողության, մշակույթի եւ ինքնության խորհրդանիշը՝ պատկերված խաչքարերի ու վանքերի քարերի վրա, հայոց զինանշանում եւ հազարավոր հայ ընտանիքների տներում։ Այն երբեք տարածքային պահանջ չէ եղել, այլ մշակութային կողմնացույց։

Խորհրդանիշը կնիքներից ջնջելը ոչ միայն զիջում է արտաքին ճնշումներին, այլեւ վտանգավոր նախադեպ՝ ցույց տալով, որ ազգային արժեքները կարող են դառնալ սակարկման առարկա։ Իսկ ժողովուրդն իրավունք ունի հիշել իր պատմությունը եւ պահպանել այն խորհրդանիշները, որոնք դարեր շարունակ եղել են իր ինքնության հիմքում։