Արարատի (Մասիս) շրջանում Նոյյան տապանի որոնումները նոր հետքեր են արձանագրել

  • by Editbeglari, 02 Սեպտեմբերի, 2026 in Ժառանգություն
131 դիտում

Արարատի շրջանում Նոյյան տապանի հնարավոր հետքերի որոնմամբ զբաղվող հետազոտողները ռադարային սկանավորման արդյունքում հայտնաբերել են բազմաթիվ անոմալիաներ և հարթ եզրերով դատարկություններ։ Ուսումնասիրություններն իրականացվում են Դուրուպընարի ժայռային գոյացության տարածքում, որը գտնվում է Արարատից մոտ 28 կմ հեռավորության վրա և իր ուրվագծով հիշեցնում է հսկայական նավ։

Գոյացության երկարությունը մոտ 164 մետր է՝ մոտավորապես համապատասխանելով Աստվածաշնչում Նոյյան տապանի համար նշված 300 կանգուն չափմանը։

Հետազոտական խմբի ղեկավար, հնագիտության պրոֆեսոր Ջենքեր Աթիլայի խոսքով՝ ստորգետնյա ռադարային ուսումնասիրությունները բացահայտել են տարբեր մակարդակներում հատվող անկյունային կառուցվածքներ և բազմաթիվ դատարկություններ։ Հետազոտողները նաև հողի նմուշներ են վերցրել։ Նախնական տվյալներով՝ գոյացության ներսում ածխածնի պարունակությունը մոտ 40 տոկոսով ավելի բարձր է, քան արտաքին հատվածներում, ինչը կարող է վկայել օրգանական նյութի կամ փայտի մնացորդների առկայության մասին։

Վերջնական արդյունքները, ըստ հետազոտողների, սպասվում են մոտ երկու ամսից։ Դուրուպընարի այս տարածքը գիտական շրջանակներում հայտնի է որպես «Արարատի անոմալիա» և տասնամյակներ շարունակ համարվում է Նոյյան տապանի հնարավոր հետքերի որոնման կարևոր վայր։