Արարատյան թագավորության շրջանում կառուցված ամրոցում երկարաշարժի դեմ ամրացումներ են արվել  

  • by Western Armenia, 21 Օգոստոսի, 2023 in Ժառանգություն
287 դիտում

Արարատյան թագավորության  ​​թագավոր Սարդուրի II-ի կողմից մ.թ.ա. 750 թվականին կառուցված՝ Վանի Հայոց ձոր՝ այժմ Գյուրփընար գավառի Չավուշթեփե ամրոցում և դեպի հյուսիս գտնվող դամբարանադաշտի տարածքում կատարված պեղումների ընթացքում կարևոր բացահայտումներ են ի հայտ եկել։ Վանի հարյուրամյա համալսարանի գրականության ֆակուլտետի դեկան, դոկտոր, պրոֆ.  Ռաֆեթ Չավուշօղլուի ղեկավարած 24 հոգանոց արշավախումբը ամրոցի հյուսիսային մասում ընթացող  պեղումների ժամանակ պարզել է, որ  դարեր առաջ Արարատյան թագավորության բնակիչները երկրաշարժերից պաշտպանվելու համար հատուկ շինարարական հնարքներ են օգտագործել։ 

Ըստ այդմ՝ ամրոցի ներքին և արտաքին պարիսպները  հնարավոր երկրաշարժերի ժամանակ չփլուզվելու նպատակով տեռասային մեթոդով կառուցված 2 մետր լայնությամբ և 20 մետր երկարությամբ պատնեշ-ամրություններով  միմյանց են միացվել։ Դոկտոր Չավուշօղլուի խոսքով՝ ամրոցում 35 տարի շարունակվող պեղումների ընթացքում ամեն տարի նոր գտածոներ են հայտնաբերվում, որոնք լույս են սփռում Արարատյան թագավորության մասնագետների շինարարական և  ճարտարապետական հմտությունների վրա։