Արարատյան թագավորության ևս մեկ հայելի․ պատկերից դեպի վերացական նախշ 

  • by Editbeglari, 02 Սեպտեմբերի, 2026 in Ժառանգություն
187 դիտում

Արարատյան թագավորության շրջանի ևս մեկ հայելի կրկնում է նախորդ նմուշի կոնֆիգուրացիոն ձևը, սակայն դրա ետնամասում պատկերված ջուր տարերքի նախշաշարքը առարկային հաղորդում է նոր ձևավորում։

Այս օրինակում հստակ երևում է, թե ինչպես է հազարամյակների ընթացքում ֆիգուրատիվ պատկերը վերածվում վերացական նախշի և աստիճանաբար կորցնում իր սկզբնական իմաստը։ Այն, ինչ ժամանակին ունեցել է որոշակի խորհրդանշական կամ պատկերային նշանակություն, հետագա ժամանակաշրջաններում կարող է ընկալվել պարզապես որպես զարդանախշ։

Հետևաբար նման նմուշների ճիշտ մեկնաբանության համար կարևոր է ուսումնասիրել դրանց սկզբնաղբյուրը, համատեքստը և պատկերագրական ավանդույթը։ Միայն այդ ճանապարհով հնարավոր է վերականգնել նախշի նախնական իմաստն ու հասկանալ, թե ինչ գաղափար է այն փոխանցել հնագույն մշակույթում։