Արարատ լեռը ձյունապատվել է․ սպիտակ գագաթը տեսանելի է եղել Իգդիրից

  • by WesternArmenia, 12 Հոկտեմբերի, 2026 in Ժառանգություն
304 դիտում

Արարատ լեռան գագաթը պատվել է ձյունով՝ աշնանային ջերմաստիճանի նվազման և տեղացած անձրևներից հետո։ 2026 թվականի հոկտեմբերի 4-ին հրապարակված տեղեկության համաձայն՝ ձյունը ծածկել է լեռան՝ շուրջ 3000 մետր բարձրությունից մինչև գագաթն ընկած հատվածը։

5137 մետր բարձրություն ունեցող Արարատի ձյունապատ գագաթը տեսանելի է եղել նաև Իգդիր քաղաքի կենտրոնից, որտեղից էլ լուսանկարել են լեռան ձմեռային տեսքը։

Ջերմաստիճանի անկման հետևանքով բարձրադիր հատվածներում անձրևը վերածվել է ձյան՝ լեռան լանջերին ստեղծելով սպիտակ ծածկույթ։ Արարատը, որը հայ ժողովրդի պատմական հիշողության և ինքնության խորհրդանիշներից է, շարունակում է իր վեհ տեսքով գրավել դիտողների ուշադրությունը։