Արցախի մանրատեղանուններ՝ Շուշի

  • by Western Armenia, 27 Փետրվարի, 2023 in Ժառանգություն
138 դիտում

western armenia tv-ին սկսում է ՝ «Արցախի մանրատեղանուններ» շարքը, որտեղ առաջին քաղաքը Շուշին է։

Շուշի քաղաքի տարածքում պեղումների ժամանակ հայտնաբերված խեցեղենի և կավե տարբեր առարկաները վկայում են, որ մ.թ.ա. XIV-XIII դարերում այստեղ եղել է բերդաքաղաք: Քաղաքն ունեցել է պաշտպանական նշանակություն, որի շուրջ հետագայում կառուցվել է բերդապարիսպ: Շրջակայքում հայտնաբերվել են հնագույն գերեզմանոցներ, ավանդական հայկական խաչքարեր (IX-XII դդ): Սկսած 1820-ական թվականներից Շուշին եղել է խոշոր մշակութային կենտրոն՝ զարգացվածության բարձր մակարդակի վրա գտնվող կրթությամբ և տպագրությամբ: Քաղաքում գործում էին հինգ խմբագրություն: Գլխավոր ճարտարապետական հուշարձան է համարվում քաղաքային հրապարակում կառուցված Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին:

1920-ի մարտի 23-ին Այսրկովկասի մարգարիտ համարվող Շուշի քաղաքը դարձավ Թուրքիայի և Ադրբեջանի բանակների կողմից կազմակերպված ցեղասպանության զոհ։ Հենց այդ տարիներին էլ սկսվեց Շուշիի պատմության մտածված խեղաթյուրումը և բնակավայրը որպես Ադրբեջանի մարգարիտ ներկայացնելը։ Տնտեսական «խեղդման» քաղաքականությամբ Ադրբեջանի իշխանությունները փորձեցին հայաթափել նաև Շուշիի շրջանի հայկական գյուղերը՝ Քարին Տակը, Հին Շենը, Մեծ Շենը, Մեծ ու Փոքր Խերխանները, Եղցահողը, Կանաչ թալան, Ճաղատասարը (Լիսագորը), Տասը վերստը և այլն։ Նրանց հաջողվեց լրիվությամբ հայաթափել հայկական Մեծ ու Փոքր Խերխանները, Խակ (Մինքենդ), Ալգուլի (Աշաղը Ֆարաջա) և Հարար գյուղերը։