Արցախի մանրատեղանուններ․ Ջերմաջուր

  • by Western Armenia, 11 Մարտի, 2023 in Ժառանգություն
160 դիտում

Ջերմաջուրը բնական տաք աղբյուրներով հարուստ առողջարանային ավան է, որը գտնվում ծովի մակարդակից 2200-2400 մ բարձրության վրա: «Ջերմաջուր» անվանումը բառացի նշանակում է «տաք ջուր»:

Ջերմաջուրը գտնվում է  Բաքվի իշխանությունների կողմից օկուպացված ՝ Շահումյանի շրջանում։  Ջերմաջուր բառը նշանակում է ստորգետնյա ջրատար հորիզոնի կամ աղբյուրի ջուր, որն ունի բարձր ջերմաստիճան կամ այլ կերպ ասած ընդերքից բխող տաք հանքային ջուր ։ ադրբեջանցիները բնակավայրն անվանում են Իստիսու ։