Արցախի մանրատեղանուններ. Դադիվանք կամ Խութավանք

  • by Western Armenia, 13 Մարտի, 2023 in Ժառանգություն
176 դիտում

Դադիվանքը տեղակայված է Շահումյանի շրջանի Դադիվանք գյուղում՝ Դադիվան լեռան լանջին՝ Թարթառ գետի ձախ ափին:Ավանդության համաձայն՝ եկեղեցին հիմնվել է 1-ին դարում՝ Քրիստոսի առաքյալներից Թադևոսի հետևորդ Դադեի կողմից, որը քրիստոնեություն էր քարոզում Հայաստանի այս շրջանում։  2007 թվականին իրականացված պեղումների ընթացքում վանական համալիրի եկեղեցիներից մեկի խորանի տակ գտնվել են սուրբ Դադե առաքյալի մասունքները։

Պատմական արձանագրություներում եկեղեցին առաջին անգամ հիշատակվել է Մխիթար Գոշի կողմից, ով որոշ ժամանակ ապրել և աշխատել է Դադիվանքում: 

Վանական համալիրի առաջին շինությունները կառուցվել են 9-րդ դարում: Սակայն 12-րդ դարում համալիրը հրկիզվել է սելջուկ զավթիչների կողմից և վերականգնվել է ավելի քան երկու տասնամյակ անց:

Համալիրը ներառում է երկու եկեղեցի, երկու մատուռ, միաբանական խցեր, գրատուն, սեղանատուն, հյուրատուն և այլ շինություններ: Վանքի գլխավոր եկեղեցին Կաթողիկեն է, որը կառուցվել է 1214-ին:Կաթողիկեի հարակից տարածքում 13-րդ դարի միանավ եկեղեցին է և գավիթը: Վանքի զանգակատունը նույնպես կառուցվել է 13-րդ դարում: