Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. Դրվագ Գ. Ջալալ Մեծի տապանաքարը. Monument Watch

  • by WesternArmenia, 08 Հոկտեմբերի, 2026 in Ժառանգություն
136 դիտում

Գանձասարի վանքի գավթում գտնվող 1431 թվականի տապանաքարը ադրբեջանական կողմը ներկայացրել է որպես 13-րդ դարի իշխան Հասան Ջալալ Դոլայի գերեզմանաքար։ Սակայն մասնագիտական ուսումնասիրությունները վկայում են, որ այն պատկանում է 15-րդ դարում ապրած Ջալալ Մեծ իշխանին։

Հուշարձանի արձանագրությունը հստակ նշում է Ջալալ Մեծի անունն ու 1431 թվականը։ Տապանաքարի քանդակային հորինվածքը ներառում է Արևի, Լուսնի և Առավոտյան աստղի պատկերները, որոնք հայ քրիստոնեական արվեստում խորհրդանշում են Երկրորդ Գալուստը։

Հոդվածի հեղինակները շեշտում են, որ հայկական մշակութային ժառանգության պատմության և պատկանելության խեղաթյուրումը վտանգում է հուշարձանների իսկության ու պատմական արժեքների պահպանությունը՝ մշակութային ժառանգությունը վերածելով քաղաքական քարոզչության գործիքի։