Արևմտյան Հայաստանի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի հնագույն խորտակված նավերից մեկը

  • by WesternArmenia, 17 Հոկտեմբերի, 2026 in Ժառանգություն
160 դիտում

Արևմտյան Հայաստանի Անթալիայի ափերի մոտ՝ Քեքովա կղզու հարևանությամբ, հայտնաբերվել են շուրջ 4400–4700 տարվա վաղեմության նավաբեկության հետքեր։ Գտածոն կարող է նոր տեղեկություններ հաղորդել Միջերկրական ծովում հնագույն առևտրի և նավագնացության պատմության մասին։

Ստորջրյա ուսումնասիրությունների ընթացքում հնագետները հայտնաբերել են ավելի քան 30 կերամիկական անոթ և երեք խոշոր քարե խարիսխ՝ ծովի հատակին՝ մոտ 30 մետր խորության վրա։ Մասնագետների գնահատմամբ՝ նավի երկարությունը կարող էր հասնել 10 մետրի։

Նավի տարիքը որոշվել է անոթների ձևի և պատրաստման առանձնահատկությունների հիման վրա։ Գիտնականներն այժմ ուսումնասիրում են դրանց ներսում պահպանված նստվածքները՝ պարզելու համար, թե ինչ ապրանքներ են տեղափոխվել նավով։ Նախնական վարկածների համաձայն՝ բեռը կարող էր ներառել ձիթապտղի յուղ, գինի կամ ծառախեժեր։

Հնագետների ենթադրությամբ՝ նավը կարող էր արևելյան Միջերկրականի ափերից ուղևորվել դեպի Տրոյա կամ Կրետե կղզի։ Գտածոն վկայում է, որ հազարավոր տարիներ առաջ տարածաշրջանում արդեն գոյություն ունեին զարգացած առևտրային ուղիներ։

BBC-ի հաղորդմամբ՝ Քեքովա կղզու մոտ հայտնաբերված նավաբեկությունը կարող է դասվել աշխարհի հնագույններից։ Նախկինում այդ շարքում հիշատակվում էր Հունաստանի Դոկոս կղզու մոտ հայտնաբերված՝ շուրջ 4200 տարվա վաղեմության նավաբեկությունը։