Արևմտյան Հայաստանի պահպանված նշանավոր բերդերն ու ամրոցները․ Ուղթիս (Օլթի) բերդաքաղաք

  • by Western Armenia, 21 Մայիսի, 2024 in Ժառանգություն
24 դիտում

Ուղթիս կամ Օլթի բերդաքաղաքը գտնվում է Ճորոխ գետի աջակողմյան վտակ՝ Օլթի գետի ափին` դժվարամատույց լեռան վրա: Հնում մտել է Մեծ Հայքի Տայք նահանգի Ոքաղե գավառի մեջ: Առաջին անգամ հիշատակում է 10-րդ դարի պատմիչ Հովհաննես Դրասխանակերտցին, սակայն, գոյություն է ունեցել ավելի վաղ ժամանակներից: Նախապես պատկանել է Մամիկոնյաններին, այնուհետև անցել է Բագրատունիներին: 10-րդ դարերում եղել է Տայքի կյուրոպաղատության կենտրոնը: 1001 թվականին Տայքի կյուրոպաղատության հետ միասին միացվել է Բյուզանդական կայսրությանը: Հետագայում անցել է սելջուկ թուրքերի, մոնղոլների, այնուհետև` Ակ-կոյունլու և Կարա-կոյունլու թուրքմենական քոչվոր ցեղերի տիրապետության տակ: 16-րդ դարից միացվել է Օսմանյան կայսրությանը: 1877–1878 թթ. ռուս–թուրքական պատերազմից հետո անցել է Ռուսական կայսրությանը և մտցվել Կարսի մարզի Օլթիի օկրուգի կազմում` դառնալով նրա կենտրոնը: 1918 թվականի ապրիլի սկզբին գրավվել է Անդրկովկաս արշավող թուրքական զորքերի կողմից, որոնք տեղահանել և գրեթե ամբողջովին կոտորել են տեղի հայությանը: 1919 թվականի մայիսի 9-ին միացվել է Արևելյան Հայաստանին: 1920 թվականի սեպտեմբերին Քյազիմ Կարաբեքիրի գլխավորած թուրքական զորքերը գրավել են Օլթին և Ուղթիսի բերդը: Այժմ Օլթին գտնվում է Օկուպացված Արևմտյան Հայաստանում:

Ուղթիս (Օլթի) բերդաքաղաքի մասին տեսանյութը կարող եք դիտել   Western Armenia TV-ի ֆեյսբուքյան էջում

https://fb.watch/sdhwfMK1p5/