Արևմտյան Հայաստանի պահպանված նշանավոր բերդերն ու ամրոցները․Արդահանի բերդ

  • by Western Armenia, 22 Մայիսի, 2024 in Ժառանգություն
28 դիտում

Արդահանի բերդը կոչվել է նաև Քաջաց բերդ: Գտնվում է պարսպապատ քաղաքի կենտրոնում` բարձր ու դժվարամատչելի ժայռաբլրի վրա: Գոյություն ունի հնագույն ժամանակներից: 9-րդ դարում անցել է Բագրատունիներին: Վերջիններս վերափոխել և ավելի են ամրացրել բերդը: 11-րդ դարում Արդահանի բերդը գրավել են վրացական զորքերը: 1236 թվականին բերդին տիրել են մոնղոլները: 1266 թվականին բերդն անցել է Սամցխե–Սաաթաբագո վրացական իշխանությանը: 15-րդ դարի սկզբին Արդահանի բերդը նվաճվել է Օսմանյան կայսրության սուլթան Սուլեյման I-ի կողմից: 1555 թվականին դարձել է Ախալցխայի փաշայության Արդահանի գավառի կենտրոնը: 

1828 թվականի օգոստոսի 22-ին ռուսական զորքերը գրավելով Արդահանի բերդը` կիսավեր դարձրին այն: 1829 թվականի սեպտեմբերի 2-ի Ադրիանապոլսի հաշտության պայմանագրով Արդահանի բերդը կրկին վերադարձվեց Թուրքիային: 1877 թվականի մայիսի 5-ին ռուսական զորքերը կրկին գրավեցին Արդահանի բերդը: 1877–1878 թթ. ռուս–թուրքական պատերազմի արդյունքում ինչպես Արդահանի բերդը, այնպես էլ ողջ Արդահանի շրջանը միացվեց Ռուսաստանին` մտնելով Կարսի մարզի մեջ: 

1918 թվականի մարտի 6-ին Անդրկովկաս արշավող թուրքական զորքերը գրավեցին Արդահանը: 1919 թվականի գարնանը Արդահանը հայ–անգլիական զորքերի կողմից ազատագրվել և միացվել է Հայաստանի հանրապետությանը: 1920 թվականի նոյեմբերի սկզբին այն գրավել են Քյազիմ Կարաբեքիր փաշայի գլխավորած թուրքական զորքերը: