Պատմական Աքսարայի նշանավոր հայկական հուշարձաններից Կարմիր վանքը շարունակում է ուշադրություն գրավել իր դարավոր պատմությամբ և յուրահատուկ ճարտարապետությամբ։ 5-րդ դարով թվագրվող վանքն իր անունը ստացել է կարմրավուն սրբատաշ քարերից։
Թուրքական «Յենի Գյուն» պարբերականի անդրադարձի համաձայն՝ Աքսարայի քաղաքապետարանը նախաձեռնել է հուշարձանի հանրահռչակման աշխատանքներ՝ քաղաքացիներին կոչ անելով այցելել և ծանոթանալ քաղաքի պատմամշակութային ժառանգությանը։
Կարմիր վանքը մինչ օրս պահպանում է հայկական պատմական ներկայության հետքերը՝ որպես դարերի խորքից մեզ հասած արժեքավոր ժառանգություն։
