Պատմական Բալու քաղաքը հայկական բնաշխարհի գեղեցիկ ու մշակութային հարուստ վայրերից մեկն էր։ Այն գտնվում էր հայոց մայր գետի՝ Արածանի աջ ափին և հայտնի էր իր այգիներով, բուրաստաններով ու հայկական կյանքով։
Բալուն հատկապես հիշվում է իր գրական ու երգարվեստի ավանդույթներով։ Այստեղ է ծնվել 18-րդ դարի հայտնի տաղասաց բանաստեղծ Սարգիս Բալուցի-ն, որի ստեղծագործությունները լի էին սիրո, գարնան և բնության անուշ բույրերով։ Նրա տաղերը գրված էին պարզ ու անկեղծ լեզվով և ժամանակին երգվում էին ժողովրդի կողմից՝ դառնալով սիրելի ժողովրդական երգեր։
Բանաստեղծը իր երգերում նկարագրում էր գարնան գալուստը, սիրո ուրախությունը և հայրենի բնության գեղեցկությունը՝ այգիները, ծաղիկները, գինին ու երիտասարդության երջանկությունը։ Նրա տողերում հաճախ հանդիպում են սիրո խոստովանություններ, ուրախ սեղաններ և ծաղկաբույր բուրաստաններ։
Բալուն նաև հայտնի էր իր եկեղեցիներով՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, Սուրբ Սահակ եկեղեցի և Սուրբ Կիրակոս եկեղեցի, որոնց շուրջ ձևավորվել էին քաղաքի հայկական թաղամասերը և կրթական կյանքը։
Այսպիսով Բալուի պատմությունը միայն մի քաղաքի մասին չէ․ այն Արեւմտյան Հայաստանի հայկական մշակույթի, երգի ու սիրո բույրով լեցուն հիշողություններից մեկն է։
