Բաքուն շարունակում է կեղծել

  • by Western Armenia, 06 Հունիսի, 2024 in Ժառանգություն
23 դիտում

Բաքվի AZTV հեռուստաալիքով հեռարձակված ռեպորտաժում նշվում է, թե, իբրեւ,հայկական կողմը “ավերել  է Իվանյանում (Խոջալուի) գտնվող դամբարանադաշտը՝ մեծ վնաս հասցնելով դամբարաններին և հնագիտական նյութերին”: Տեսանյութում նաև ասվում է՝ իբր հայերը վնասել են մահմեդական դամբարանը՝ պոկելով դրա երեսպատման քարերը: 

“Monument Watch”  թիմը Բաքվին հիշեցնում է, որ խորհրդային տարիներին դամբարանադաշտի մոտ եղել է Բաքվի բնակավայր, որի բնակիչները այդ տարածքներում իրականացրել են գյուղատնտեսական գործունեություն, իրենց տների շինարարության համար այդ տարածքներից քար են վերցրել, ինչով և զգալի վնասել էին դամբարանդաշտը: 

Վնաս է հասցրել նաեւ այդտեղ կառուցված օդանավակայանը, որը կառուցվել է խորհրդային տարիներին՝ հենց բաքվի իշխանությունների կողմից: 

Ինչ վերաբերում է իսլամական դամբարանին, ապա վերջինս առանց երեսպատման քարերի ՝ շատ վաղուց: Անկախության տարիներին այն ներառված էր Արցախի պատմա-մշակութային հուշարձանների ցանկում, պահպանվում էր պետության կողմից և մնացել է նույն՝ մինչպատերազմյան վիճակում: