Բաքուն պղծել է Բերդաձորի զոհված ազատամարտիկներին նվիրված հուշահամալիրը

  • by Western Armenia, 14 Հունիսի, 2024 in Ժառանգություն
32 դիտում

Բաքվի բլոգեր Քյամրամ Ռազմովարը, ով  համացանցում աչքի է ընկնում հայատյացությամբ, հայերի նկատմամբ ծաղրական տեսանյութերով և անհանդուրժողականության քարոզով, տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում է, որ Բաքվի կողմից պղծված է 51-րդ գումարտակի զոհված ազատամարտիկների հուշահամալիրը։  Այս մասին հայտնում է «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» (MONUMENT WATCH) անկախ ակադեմիական հարթակը։

Հուշարձանը ներկված է կարմիր ներկով, տարբեր  գրություններով, քանդված են ներքևի հատվածները։ 

Հարթակը նշում է՝ Եվրոպական Խորհրդարանի կողմից 2022 թվականին ընդունված՝ «Արցախում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» բանաձևը, որտեղ Եվրոպական խորհրդարանը Բաքվին պարտավորեցրել էր ապահովել հայկական ժառանգության տարածքներում ցանկացած միջամտության բացառումը՝ պահպանել ժառանգության իսկության սկզբունքները, իսկ վերականգնման աշխատանքները կատարել բացառապես այդ սկզբունքին համաձայն։ 

Հուշարձանի պղծումը խախտում է  նաև ժառանգության մշակութային կարևորության չափանիշը՝ հաստատված Բուրրայի 1999 թ. կանոնադրությամբ: