Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցու տեղը՝ մզկիթ

  • by Editbeglari, 28 Օգոստոսի, 2024 in Ժառանգություն
244 դիտում

Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության Պետական Խորհուրդն ահազանգում է՝ Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին հիմնահատակ քանդելուց հետո, նրա տեղը Ադրբեջանի իշխանությունները կառուցում են մզկիթ։ Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության Պետական խորհուրդը դեռեւս 2022 թվականի սեպտեմբեր ամսում է հայտնել Սուրբ Համբարձում եկեղեցին մզկիթի վերածելու ադրբեջանական վարչախմբի մտադրության մասին։