Բնակչությանը հայրենիքից հեռացնելը և նրա մշակութային հետքը վերացնելը նույն գործընթացի երկու կողմերն են. Հովիկ Ավանեսով

  • by WesternArmenia, 08 Հոկտեմբերի, 2026 in Ժառանգություն
136 դիտում

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը, անդրադառնալով 2020 թվականի պատերազմի հետևանքներին, ընդգծել է հայկական մշակութային ժառանգության միտումնավոր թիրախավորման խնդիրը։

Նրա խոսքով՝ պատերազմի ընթացքում հարվածներ են հասցվել ոչ միայն քաղաքացիական բնակավայրերին ու ենթակառուցվածքներին, այլև հայկական հոգևոր և մշակութային արժեքներին։ Որպես օրինակ՝ նա նշել է 2020 թվականի հոկտեմբերի 8-ին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցուն հասցված երկու հարվածները։

Ավանեսովը նաև մտահոգություն է հայտնել Շուշիի բռնազավթումից հետո եկեղեցու արտաքին տեսքի փոփոխությունների առնչությամբ՝ դրանք դիտարկելով որպես հայկական մշակութային ժառանգության աղավաղման և հայկական հետքը վերացնելու քաղաքականության դրսևորում։