Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը շարունակում է հրապարակումների շարքը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթված տարածքներում բնապահպանական խախտումներին և դրանց հնարավոր անդառնալի հետևանքներին։
2020 թվականի նոյեմբերի 10-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածին վերաբերող ուսումնասիրությունն անդրադառնում է անտառահատումներին, կենսաբազմազանության կորստի վտանգներին, լայնածավալ շինարարական աշխատանքներին և հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացմանը։ Հոդվածում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում Շուշիի և Հադրութի շրջաններում իրականացված աշխատանքներին, Սղնախի պատմական գերեզմանոցի և Մեխակավանի Սուրբ Աստվածածին եկեղեցու ոչնչացման դեպքերին։
Հեղինակը շեշտում է, որ բնապահպանական վնասների գնահատումը պետք է իրականացվի անկախ մասնագիտական ուսումնասիրությունների, գիտական փաստերի և միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա։ Անհրաժեշտ են նաև թափանցիկ հաշվետվողականություն, վնասների փաստագրում և պատասխանատվության մեխանիզմներ։
Բնության ոչնչացումը չի կարող արդարացվել շինարարությամբ կամ ենթակառուցվածքների զարգացմամբ․ բնական և մշակութային ժառանգության պահպանումը պահանջում է հետևողական միջազգային ուշադրություն և անկախ քննություն։
