Գայլատու լիճը դեռ սառույցի տակ է․ ապշեցնող տեսարաններ

  • by Editbeglari, 22 Մայիսի, 2026 in Ժառանգություն
161 դիտում

https://www.sondakika.com/guncel/haber-agridaki-balik-golu-baharda-da-erimeyen-19798210

Արևմտյան Հայաստանում Հայկական Պար լեռնաշղթայի  միջլեռնային տաշտակաձև գոգավորությունում՝ 2247 մ բարձրության վրա՝  Արարատի շրջանում (  գտնվող բարձրադիր Գայլատու, Գայլատո ծովիկ, Գայլատվա լիճ, Ձկնաբեր ծովակ այժմ՝ Բալըղ-գյոլ (Ձկների լիճ), Բալըք) լիճը այս տարի նույնիսկ մայիս ամսին շարունակում է ամբողջությամբ պատված մնալ սառույցով՝ ստեղծելով անտարկտիկական բնապատկեր հիշեցնող տեսարաններ։

Բնության այս հրաշքը համարվում է տարածաշրջանի ամենաբարձրադիր լճերից մեկը և հատկապես հայտնի է իր գեղատեսիլ տեսարաններով։ Ունի տեկտոնահրաբխային ծագում։  

Սովորաբար լճի սառույցը սկսում է հալվել ապրիլի սկզբին, սակայն այս տարի ցուրտ եղանակի պատճառով այն դեռ պահպանվել է։ Ձյունածածկ լեռները, սառցապատ ջրային մակերեսը և ափին ձյան տակ մնացած նավակները յուրահատուկ ձմեռային պատկեր են ստեղծել նույնիսկ գարնան վերջին ամսում։

Տեղացիների խոսքով՝ նախորդ տարիներին լիճը շատ ավելի շուտ էր ազատվում սառույցից, սակայն այս տարվա տեսարանը բացառիկ գեղեցկություն ունի և մեծ հետաքրքրություն է առաջացնում այցելուների շրջանում։