Արևմտյան Հայաստանի պատմական Կապադովկիայի շրջանում՝ Աքսարայի նահանգի Գյուզելյուրթ գավառում գտնվող Վանական հովիտը (Մանասթըր Վադիսի) գրավում է տեղացի և օտարերկրյա զբոսաշրջիկներին իր պատմական հուշարձաններով ու բնական գեղեցկությամբ։
Շուրջ 5 կիլոմետր երկարությամբ հովտում պահպանվել են 28 եկեղեցի, երկու ստորգետնյա քաղաք և ժայռափոր հարյուրավոր քարանձավներ։ Տարածքը կրում է հռոմեական և բյուզանդական ժամանակաշրջանների հետքերը՝ վկայելով այստեղ տարբեր քաղաքակրթությունների դարավոր ներկայության մասին։
Գյուզելյուրթի բնակիչ Բյուլենթ Թեքելին նշել է, որ հովտի պատմությունը կապված է տարբեր ժողովուրդների ու մշակույթների հետ։ Նրա խոսքով՝ տարածքն օգտագործվել է դեռևս խեթերի ժամանակաշրջանից, իսկ հետագայում՝ բյուզանդական և հունական համայնքների կողմից։
Պատմական արժեքից բացի՝ Վանական հովիտը հայտնի է նաև իր գեղատեսիլ բնությամբ և զբոսաշրջային արահետներով՝ գրավելով արշավների սիրահարներին։
