Երուսաղեմում վանդալիզմի է ենթարկվել հայկական տաճարն ու մահմեդական գերեզմանատունը

  • by Editbeglari, 02 Սեպտեմբերի, 2026 in Ժառանգություն
143 դիտում

Երուսաղեմում կրոնական սրբավայրերի և գերեզմանների նկատմամբ վանդալիզմի դեպքերի առնչությամբ Իսրայելի ոստիկանությունը յոթ կասկածյալի է ձերբակալել, որոնք հետագայում ազատ են արձակվել դատական վերահսկողության պայմանով։

Ոստիկանության տվյալներով՝ չորս անձ կասկածվում է Երուսաղեմի Սուրբ Հակոբ հայկական տաճարի վրա թքելու մեջ։ Ավելի վաղ ևս վեց կասկածյալ էր ձերբակալվել՝ տաճարի ուղղությամբ քարեր նետելու և թքելու մեղադրանքով։

Մեկ այլ դեպքով երեք անձ ձերբակալվել է մահմեդական գերեզմաններին վնաս հասցնելու կասկածանքով։ Ոստիկանությունը հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են երկու անձինք հարվածում գերեզմանաքարին։

Ոստիկանությունը շարունակում է Երուսաղեմի Հին քաղաքի կրոնական սրբավայրերի նկատմամբ վանդալիզմի դեպքերի հետաքննությունը։