Ի՞նչ է քանդել ու ոչնչացրել Բաքուն

  • by Editbeglari, 23 Սեպտեմբերի, 2026 in Ժառանգություն
152 դիտում

Հայկական հոգևոր և մշակութային ժառանգության առկայությունը հայաթափված Արցախում ժխտելուց բացի Ադրբեջանի իշխանությունները նաև ջնջում են այն՝ որոշ հետազոտողների գնահատմամբ՝ «համակարգված կերպով»: Մայր Աթոռն ու հայկական մշակութային ժառանգությամբ զբաղվող մասնագետները բազմիցս ահազանգել են 2020 թվականի պատերազմից ու հատկապես երեք տարի առաջ Արցախի հայաթափումից հետո Լեռնային Ղարաբաղում հայկական եկեղեցիների, գերեզմանոցների և այլ հուշարձանների ոչնչացման ու փոփոխման, այդ թվում՝ աղվանականացման մասին։

Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին, որն այլևս չկա…

Ստեփանակերտի Մայր տաճարը այս տարվա ապրիլին արված լուսանկարում արդեն չկա…

Շուշիի պատմական գերեզմանատունը ապրիլի 25-ի և հուլիսի 23-ի դրությամբ…